Joomla project supported by everest poker review.
Հայերեն / Պաշտոնական ուղերձ
 
 
 
Պաշտոնական ուղերձ՝
Պարի Միջազգային Օրվա համար
29 Ապրիլ, 2015
 
 
 
Մեկ դար առաջ ռուս հայտնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Դիագիլևը հեղափոխություն կատարեց բալետում՝ հրավիրելով իր ժամանակի ամենատաղանդավոր նկարիչներին և երաժիշտներին, որպեսզի աջակցեն իր ներկայացմանը: Ինձ մոտ այնպիսի կարծիք կա, որ մեր ժամանակի բեմադրիչները անտեսում են այլ արվեստները և իրենց ստեղծագործությունները իրենց հավասար այլ ոլորտների կողքին ներկայացնելու կարիք չեն զգում:
 
Ես համոզցած եմ, որ հանդիսատեսը կգնահատի պարային ներկայացումներում տեղ գտած այլ արվեստները նույնպես, սկսած դասական արվեստից ինչպիսիք են ՝ նկարչությունը, քանդակագործությունը, թատրոնը, երաժշտությունը, պոեզիան, ճարտարապետությունը, մինչև արվեստի ավելի ժամանակակից դրսևորումները, որոնցից են լուսանկարչությունը, կինոն, մուլտիմեդիան, լուսային և ձայնային էֆեկտները: Թույլ տվեք շարունակել՝ առաջարկելով հարստացնել պարարվեստը հումանիտար գիտություններով (պատմություն, գրակաություն, փիլիսոփայություն և լեզվաբանություն): Անձամբ ես հատկապես կողջունեի մարտարվեստը և, ամենայն լրջությամբ՝ խոհարարական արվեստը:
 
Այստեղ որևէ նորություն չկա, հին հույները իրենց սիմպոզիումներում ներառում էին ամբողջ վերը նշվածը: 25 դար անց մենք կարող ենք վերադառնալ այն մտքին, որ լիարժեք ներկայացումը պիտի համատեղել որքան հնարավոր է ավելի շատ արվեստներով:
Այս տարի Պարի Միջազգային Խորհուրդը CID UNESCO-ն միավորում է իր ուժերը քույր կազմակերպությունների հետ՝ նշելու Պարի Միջազգային Օրը: Արվեստի միջազգային ասոցիացիան (IAA/AIAP) հասարակական կազմակերպություն է, որի գրասենյակները գտնվում է մեր գրասենյակի կողքին ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Մեր ընդհանուր առաջարկն է պարը համատեղել նկարչության, գեղանկարչության և վիզուալ արվեստի այլ կրեատիվ աշխատանքների հետ:
 
Խորին շնորհակալություն ենք հայտնում տիկին Ռոզա Մարիա Բուրիլլոյին ՝ արվեստի միջազգային ասոցիացիայի IAA/AIAP-ի նախագահին, ով միավորել է արտիստների տասնյակ երկրներից՝ առաջարկելով նրանց ընդհանուր միջոցառումներում, ինչպիսիք են օրինակ ներկայացումները, ցուցահանդեսները, իրադարձությունները, ֆլեշմոբերը, երկրպագուների հետ հանդիպումները, բուժական նիստերը եւ (ինչու ո՞չ) բանկետները, համագործակցել բեմադրիչների, պարողների և պարուսույցների հետ:
 
 
Դոկտոր, Պրոֆեսոր Ալկիս Րաֆտիս
 
Պարի Միջազգային Խորհրդի Նախագահ
CID UNESCO, Փարիզ
 
 
 
line-pattern
 
 
 
 
 
1. Պարի Միջազգային Օրվան նվիրված պաշտոնական ուղերձը էլեկտրոնային փոստով ուղարկվում է 200 երկրների ավելի քան 10,000 պարային մասնագետներին: Այն թարգմանվում է տասնյակ լեզուներով։ Խնդրեք մեզնից թարգմանություն կամ թարգմանեք ուղերձը ձեր երկրի լեզվով, ուղարկեք այն պարային կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին։ Դուք կարող եք գտնել ուղեցույցներ եւ նախորդ հաղորդագրությունները www.danceday.cid-portal.org կայքում։

2. Պարի Միջազգային Օրը, նշվող ամեն տարի ապրիլի 29-ին, հիմնադրվել է 1982 թ-ին CID-ի կողմից, նպատակ է հետապնդում ուշադրություն գրավել պարարվեստի նկատմամբ։ Այն նշվում է ամբողջ աշխարհում միլիոնավոր արտիստների կողմից։ Այդ օրը, պարային ընկերություններ, պարային դպրոցներ, կազմակերպություններ եւ անհատներ, մասնագետների, ինչպես նաեւ սիրողական մակարդակի պարողներ կազմակերպում են միջոցառում ուղղված իրենց համար ոչ սովորական հանդիսատեսին։

3. Միջազգային Պարային Խորհրդը աշխարհի բոլոր երկրներում միակ պաշտոնական պարային կազմակերպությունն է բոլոր պարաձեւերի համար:
- CID-ն ճանաչվել է UNESCO-ի, ազգային եւ տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների կողմից:
- Դրա անդամներն են ավելի քան 150 երկրների առավել նշանավոր ֆեդերացիաներ, ասոցիացիաներ, դպրոցներ, կազմակերպություններ եւ ակտիվ անհատներ պարի ասպարեզում :
- CID-ն հիմնադրվել է 1973 թ-ին, UNESCO-ի կենտրոնակայանի ստեղծման հետ համատեղ, Փարիզում, որտեղ և այն գտնվում է։
- UNESCO-ն Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն է։
 

International Dance Council - CID - Conseil International de la Danse

UNESCO, 1 rue Miollis, FR-75732 Paris, France

www.cid-portal.org 

Այցելեք Պարի Օրվա պաշտոնական կայքէջը՝
http://danceday.cid-portal.org/
եւ ուղարկեք տեղեկատվություն ձեր միջոցառման մասին կայքում այն տեղադրելու համար։

Դիմեք մեզ, որպեսզի CID-ի լոգոն ուղարկենք Ձեզ, որը կարող եք օգտագործվել Պարի Օրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար։

 

 
 
 
 
 
 

Dance Day        يوم الرقص       Journée de la Danse       舞蹈日       Día de la Danza       День Танца 

a program of the International Dance Council CID at UNESCO
the official organization for Dance world wide
www.cid-portal.org    www.cid-world.org

Tuesday the 12th. Design by JoomlaTemplateMaker.