Հայերեն / Նախապատրաստական աշխատանքներ
Պարի միջազգային Օրվա
նախապատրաստական աշխատանքներ
1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը՝ Պարի Միջազգային Օրը, ամբողջ աշխարհում նշվում է բոլոր պարողների կողմից: Այն կազմակերպվում է Պարի Միջազգային Կոմիտեի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ:
Մենք նախապատրաստել ենք հետևյալ ուղեցույցները պարի ոլորտում ակտիվություն ցուցաբերող մարդկանց համար՝ պարուսույցներ, բեմադրիչներ, խմբի ավագներ, լրագրողներ, հետազոտողներ, ասոցիացիաներ, կազմակերպություններ և այլոք:
Նպատակը
Պարի Միջազգային Օրվա հիմնական նպատատակը պարարվեստը ավելի լայն ասպարեզներում հանրության ուշադրությունը գրավելն է: Շեշտը պետք է դրված լինի նոր հանրությանը, ովքեր տարվա ընթացքում չեն զբաղվում պարարվեստով:
Իրադարձություններ
Պարի Միջազգային Օրվա իրադարձությունները կարող են լինել հատուկ ներկայացումներ, բացօթյա դասեր, հանրային փորձեր, դասախոսություններ, ցուցահանդեսներ, հոդվածներ ամսագրերում և թերթերում, պարի երեկոներ, ռադիո և հեռուստահաղորդումներ, այցելություններ, փոցոցային ցուցադրություններ, շքերթներ և այլն:
Կազմակերպիչներ
Իրադարցությունները գլխավորապես կազմակերպվում են պարի դպրոցների, սիրողական խմբերի, ասոցիացիաների և այլ հաստատությունների կողմից, ովքեր ակտիվ են պարի ոլորտում: Հնարավորության դեպքում ավելի լավ է իրադարցությունները կազմակերպվեն միասնական՝ ոչ պարային հաստատությունների հետ, ինչպիսիք են պետական գործակալությունները, միջնակարգ դպրոցը, քաղաքապետարանը, բիզնես ձեռնարկությունը, արհմիությունը:
Բովանդակություն
Կազմակերպիչները ամբողջապես ազատ են իրադարցությունների բովանդակությունը որոշելու հարցում: Համոզվեք, որ ներառել եք պարի մասին ընդհանուր տեղեկություն, նրա պատմությունը, հասարակության մեջ նրա կարևորությունը: Այս ամենը կարելի է կատարել կարճ ելույթի, ծրագրի ծանոթության, ներկաներին թռուցիկներ բաժանելու տեսքով: Այս ձևաչափերը կատարելով՝ դուք իրադարցությունը դարձնում եք հաջորդ օրերին տեղի ունեցող պարային ելույթներից առանձնահատուկ և տարբեր:
Կարդացեք հայտնի անձնավորության երկտող, բանաստեղծություն, հայտնի հեղինակի տեքստից մի հատված:
Համագործակցություն
Մաքսիմալ հաջողության հասնելու համար կարևոր է նախապատրաստական աշխատանքները սկսել շատ վաղ:
Ձեր իրադարցության մասին կարևոր է տեղեկացնել մամուլին, ԶԼՄ-ներին:
Տեղեկացրեք կենտրոնական դիրք զբաղեցնող ազգային կամ տարածաշրջանային կազմակերպություններին, որոնք կհրատարակեն Պարի Միջազգային Օրվա իրադարցությունների ծրագիրը:
Վայրը
Շատ ավելի լավ կլինի, որ իրադարձությունները տեղի ունենան նոր վայրերում, ինչպես օրինակ փողոցները, այգիները, հրապարակները, խանութները, գործարանները, գյուղերը, դպրոցները, մարզադաշտերը, դիսկոտեկները:
2. Պարի Միջազգային Օրը, նշվող ամեն տարի ապրիլի 29-ին, հիմնադրվել է 1982 թ-ին CID-ի կողմից, նպատակ է հետապնդում ուշադրություն գրավել պարարվեստի նկատմամբ։ Այն նշվում է ամբողջ աշխարհում միլիոնավոր արտիստների կողմից։ Այդ օրը, պարային ընկերություններ, պարային դպրոցներ, կազմակերպություններ եւ անհատներ, մասնագետների, ինչպես նաեւ սիրողական մակարդակի պարողներ կազմակերպում են միջոցառում ուղղված իրենց համար ոչ սովորական հանդիսատեսին։
3. Միջազգային Պարային Խորհրդը աշխարհի բոլոր երկրներում միակ պաշտոնական պարային կազմակերպությունն է բոլոր պարաձեւերի համար:
- CID-ն ճանաչվել է UNESCO-ի, ազգային եւ տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների կողմից:
- Դրա անդամներն են ավելի քան 150 երկրների առավել նշանավոր ֆեդերացիաներ, ասոցիացիաներ, դպրոցներ, կազմակերպություններ եւ ակտիվ անհատներ պարի ասպարեզում :
- CID-ն հիմնադրվել է 1973 թ-ին, UNESCO-ի կենտրոնակայանի ստեղծման հետ համատեղ, Փարիզում, որտեղ և այն գտնվում է։
International Dance Council - CID - Conseil International de la Danse
UNESCO, 1 rue Miollis, FR-75732 Paris, France
Այցելեք Պարի Օրվա պաշտոնական կայքէջը՝
http://danceday.cid-portal.org/
եւ ուղարկեք տեղեկատվություն ձեր միջոցառման մասին կայքում այն տեղադրելու համար։
Դիմեք մեզ, որպեսզի CID-ի լոգոն ուղարկենք Ձեզ, որը կարող եք օգտագործվել Պարի Օրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար։